12:05  ,  19 ապրիլի, 2014

NBA. Ամսվա լավագույն բասկետբոլիստները

«Գոլդեն Սթեյտի» հարձակվող Ստեֆան Կարին ու «Շարլոտի» կենտրոնական Էլ Ջեֆերսոնը ճանաչվել են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության Արեւմտյան եւ Արեւելյան գոտիների ապրիլ ամսվա լավագույն բասկետբոլիստներ, հաղորդում է NBA.com-ը:

Ապրիլին Կարիի միջին արդյունավետությունը կազմել է 26.4 միավոր եւ 9.9 փոխանցում։ Ջեֆերսոնի միջին արդյունավետությունը կազմել է 24,5 միավոր, ինչպես նաեւ 14.3 անդրադարձ:

Հիշեցնենք, որ «Շարլոտի» կենտրոնականը լավագույն խաղացող էր ճանաչվել նաեւ մարտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով