11:46  ,  19 ապրիլի, 2014

Մարզիչը հեռացվել է՝ եզրային մրցավարին սիրահետելու համար

Զվարճալի դեպք է տեղի ունեցել Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգի առաջնության ժամանակ։

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Սելսո Թեյշերան հեռացվել է խաղադաշտից եզրային մրցավար Մայրա Ամերիկանո Լեյբսին սիրահետելու համար։ Բրազիլացի մարզիչը նրան «կրքոտ աղջիկ» է անվանել։

Հանդիպումից հետո Թեյշերան հայտարարել, որ դա պարզապես կատակ էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում