11:05  ,  19 ապրիլի, 2014

«Բարսելոնայի» ղեկավարությունը կհանդիպի Լիոնել Մեսիի հոր հետ

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի պաշտոնակատար Խոսեպ Մարիա Բարտոմեուն եւ մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան մտադիր են հանդիպել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի հոր հետ, փոխանցում է Sport.es-ը։

Հանդիպումը կկայանա առաջիկա օրերին, երբ Խորխե Մեսին վերադառնա Արգենտինայից։ Կողմերը կբանակցեն 26-ամյա հարձակվողի պայմանագրի երկարաձգման շուրջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը չորս տարվա համար «Բարսելոնայից» ցանկանում է ստանալ 400 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս