10:28  ,  19 ապրիլի, 2014

Ազարը կկարողանա խաղալ «Աթլետիկոյի» դեմ

Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը կկարողանա խաղալ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, փոխանցում է Sky Sports-ը։

23-ամյա բելգիացին վնասվածք էր ստացել եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի քառորդ եզրափակիչի՝ ՊՍԺ-ի հետ խաղում, ինչի պատճառով բացակայել է 10 օր։ Բելգիացին գնդակով կմարզվի ապրիլի 20-ից։

Հիշեցնենք, որ «Աթլետիկո» - «Չելսի» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 22-ին Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում