10:12  ,  19 ապրիլի, 2014

«Բորուսիա» - «Մայնց». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում կմրցի «Մայնցի» հետ։

Հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակը նախապատվությունը տալիս է տանտերերին։ Յուրգեն Կլոպի թիմի հաղթանակն ունի 1.37 գործակից, իսկ հյուրերինը՝ 7.6։ Ոչ ոքին գնահատվում է 5 գործակցով։

«Սիգնալ Իդունա Պարկում» կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։30-ին։

30-րդ տուրից հետո դորտմունդցիները 61 միավորով երկրորդն են, իսկ  «Մայնցը» 47 միավորով 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով