09:28  ,  19 ապրիլի, 2014

«Բարսելոնան»՝ հերթական կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

ՖԻՖԱ-ի գործկոմի նախկին անդամ Ռիկարդու Թեյշեյրան անսովոր կերպով փորձել է թաքցնել կաշառք վերցնելու փաստը, փոխանցում է The Telegraph-ը։

2011 թվականին նա Անգլիայում հաշվեհամար է բացել իր աղջկա համար, որն այդ պահին ընդամենը10 տարեկան էր։ Այժմ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի աղջկա կարողությունը գնահատվում է 2 միլիոն ֆունտ ստերլինգ։ Թեյշերան, ով 2012-ին հեռացել էր ՖԻՖԱ-ից, տեղափոխվել է Մայամի։ Հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ այդ գումարը փոխանցել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը։ Նա լայն կապեր ունի գործարարների շրջանում, այդ պատճառով դիմել են հենց նրա օգնությանը։

«Բարսելոնայում» նշում են, որ տեղյակ չեն եղել այդ մասին։ Սակայն քննիչներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ հենց այդ գումարի փոխանցումից հետո է Qatar Airways-ը պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ։ Թեյշերայի փաստաբաններն ընդունում են Ռոսելի փոխանցման փաստը, սակայն հերքում են այն տեղեկությունը, որ այդ գումարը կապված է եղել 2022 թվականի աշխարհի առաջնության ընդունող երկրի քվեարկության հետ։

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի հետ կապված սկանդալի պատճառով Ռոսելը հրաժարական էր տվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում