00:06  ,  19 ապրիլի, 2014

Ջոն Տոշակ. Դաժանություն է Մեսիին մեղադրելը. չի կարելի ամբողջ մեղքը գցել նրա վրա

Մեսիին մեղադրելը շատ դաժան է. չի կարելի նրա վրա գցել ամբողջ մեղքը, ասել է ֆուտբոլային փորձագետ Ջոն Տոշակը՝ խոսելով կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հասցեին հնչող քննադատության մասին։

«Մեսին բարձր մակարդակի վրա է խաղում, սակայն նրանից միշտ ավելին են սպասում: Նեյմարը Բեյլի մակարդակի խաղացող է, սակայն նրան խանգարում են ոչ ֆուտբոլային խնդիրները: Միեւնույն ժամանակ շատ եմ հավանում Պեդրոյին եւ Ալեքսիս Սանչեսին:

Բոլորը ասում էին, որ «Բարսելոնան» պատմության լավագույն թիմն է, եւ այն իսկապես այդպիսինն է եղել երկար ժամանակ, բայց պետք է մի բան փոխել, քանի դեռ ուշ չէ: Պետք է նորոգել տանիքը այն ժամանակ, երբ այն հոսում է, այլ ոչ թե այն ժամանակ, երբ ջրհեղեղ է սկսվել:

Մարտինոյի բախտը իհարկե չբերեց Պիկեի, Պույոլի եւ Վալդեսի վնասվածքների հետ, բայց ես չեմ կարող չնշել, որ այդքան էլ չեմ հավանում Մասկերանոյին կենտրոնական պաշտպանի դիրքում: Ամռանը «Բարսելոնան» խնդիր ունի ձեռք բերել կենտրոնական պաշտպանի»,- Տոշակի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» վերջին հանդիպումից հետո կատալոնական ակումբի երկրպագուները Մեսիին խորհուրդ էին տվել խմել էներգետիկ ըմպելիք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում