23:47  ,  18 ապրիլի, 2014

Կրիշտիանու Ռոնալդուն վերսկսել է մարզումները

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերսկսել է մարզումները, փոխանցում է AS-ը։

Սպասվում է, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը կկարողանա մասնակցել Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպմանը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ 29-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել կատալոնական «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Գավաթի եզրափակիչ խաղը։

Բացի այդ, ապրիլի 18-ին մարզվել է նաեւ բրազիլացի պաշտպան Մարսելոն, ով խաղադաշտ դուրս չի եկել մարտի 27-ից։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով