22:47  ,  18 ապրիլի, 2014

«Բորուսիան» Չիրո Իմոբիլեին ձեռք բերելու առաջարկ կանի

Դորտմունդի «Բորուսիան» որոշում է կայացրել առաջարկ անել իտալական «Տորինոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեին, փոխանցում է Tuttomercatoweb.com-ը։

Գերմանական ակումբի սկաուտները երկար ժամանակ հետեւել են 24-ամյա ֆուտբոլիստին եւ դրական արձագանք են կազմել իտալացու խաղի մասին։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իմոբիլեն մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 18 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Գերմանիայի փոխչեմպիոնը ձեռք է բերել Բեռլինի «Հերտայի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ադրիան Ռամոսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում