22:31  ,  18 ապրիլի, 2014

Մոնտե Կարլո. Կիսաեզրափակիչում՝ Նովակ Ջոկովիչ - Ռոջեր Ֆեդերեր

Սերբ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել թենիսի Մոնտե Կարլոյի մրցաշարի կիսաեզրափակիչ: Նա 4:6, 6:3, 6:1 հաշվով առավելության է հասել իսպանացի Գիլյերմո Գարսիա-Լոպեսի նկատմամբ: Հանդիպումը շարունակվել է 2 ժամ: Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը երեք սեթում դուրս էր թողել ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային: Դա Ֆեդերերի 950-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ կարիերայում:

Անձնական հանդիպումներում Ջոկովիչը 16:17 հաշվով զիջում է Ֆեդերերին:

2.8 միլիոն եվրո մրցանակային հիմնադրամով մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում կհանդիպեն շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան եւ իսպանացի Դավիդ Ֆերերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում