21:59  ,  18 ապրիլի, 2014

Մխիթարյանի գործակալ. Չեմ հարգում «Բարսելոնային»

Ո՞վ կպաշտպաներ Զլատանին, եթե ոչ ես: Նրա կի՞նը: Ակումբում նրան շատ բարձրից էին նայում, ասել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան։ Նրա խոսքով՝  կատալոնական «Բարսելոնան» անհարգալից է եղել իր հաճախորդի նկատմամբ։

«Ինտերում» նա արքա էր, իսկ այստեղ հանկարծ դարձավ ոչինչ: Պեպ Գվարդիոլան առանց բացատրության հուսահատեցրեց նրան: Հարցրեք Գվարդիոլային, թե որն էր նրա սխալը: Պեպը չի խոստովանի, որ սխալվել է, որովհետեւ դա կխոցի նրա ինքնասիրությունը:

Եթե դու վճարում ես 79 միլիոն եվրո խաղացողի համար եւ նրան խաղային ժամանակ չես տալիս, ապա դա ուղղակի անհեթեթ է, նաեւ վնասակար  ֆինանսական առումով: Գործակալների մեծ մասը չէր քննադատի «Բարսելոնայի» նման քաղաքականությունը, քանի որ նրանք վախենում են, որ կատալոնացիներն այլեւս ձեռք չեն բերի նրանց ֆուտբոլիստներին: Բայց ինձ համար մեկ է: Ես չեմ հարգում այն ակումբը, որը չի հարգում իմ խաղացողներին: Եթե հարաբերությունները չեն դասավորվում, ապա դրանք պետք է դադարեցնել»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Ռայոլան նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում