22:04  ,  18 ապրիլի, 2014

Յուրգեն Կլոպ. Մենք որոշել ենք օգնել Հենրիխ Մխիթարյանին

Մենք որոշել ենք օգնել Մխիթարյանին՝ նրան հնարավորություն տալով դրսեւորվել տարբեր խաղային դիրքերում, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Մայնցի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 31-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա կիսապաշտպանության ձախ եզրում:

Նախախաղային մամուլի ասուլիսում Յուրգեն Կլոպը մեկնաբանել է փոփոխությունը:

«Մխիթարյանին հատկացնելով տարբեր խաղային դիրքեր՝ մենք փորձում ենք հասկանալ, թե որ դիրքում նա կարող է առավել լավ դրսեւորվել: Մենք որոշել ենք այդ կերպ օգնել նարն: Նա իհարկե կարող է խաղալ ձախ եզրում: Դա կախված է, թե ով որ դիրքում է խաղում  պաշտպանությունում: Իր արագության եւ դինամիկայի շնորհիվ Մխիթարյանը կարող է կիսապաշտպանությունից անցնել սուր հարձակվողի դիրք: Դա շատ կարեւոր գործոն է նրա խաղում: Այդ փոխակերպումը լավ է աշխատում: «Վոլֆսբուրգի» դեմ Մխիթարյանի խաղը նույնիսկ ագրեսիվ էր»,- Կլոպի խոսքը մեջբերում է Der Westen-ը:

«Բորուսիա» - «Մայնց» հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին։ Կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում