21:22  ,  18 ապրիլի, 2014

Հայ շախմատիստները Ֆիլադելֆիայում

Միջազգային վարպետ Սամուել Սեւյանը ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր եւ միայն կես միավոր է զիջում առաջատարին` հնդիկ գրոսմայստեր Մագեշ Պանաչատանին: Երրորդ տուրում Սեւյանը ոչ-ոքի է խաղացել ամերիկացի գրոսմայստեր Գատա Կամսկու հետ, փոխանցում է Armchess-ը։

Տաթեւ Աբրահամյանը երրորդ տուրից հետո ունի 1,5 միավոր: Մրցաշարին մասնակցում են 83 շախմատիստներ: Այն կավարտվի ապրիլի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով