20:55  ,  18 ապրիլի, 2014

Գվարդիոլա. Միշտ բարդ է խաղալ «Ռեալի» նման թիմի դեմ

Միշտ բարդ է խաղալ «Ռեալի» նման թիմի դեմ։ Նրանք հանդիպմանը կմոտենան որպես Իսպանիայի գավաթակիրներ, իսկ դա լրացուցիչ վստահություն կհաղորդի մադրիդցիներին, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման մասին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։

«Շատ սկզբունքային հանդիպում է սպասվում թե՛ ֆուտբոլիստների, թե՛ աշխատակիցների, թե՛ ամբողջ աշխարհի համար։ Այդ պատճառով այն չափազանց բարդ կլինի։ Ինչ վերաբերում է Նոյերին, ապա նա հանգիստ կստանա Չեմպիոնների լիգայից առաջ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալ» - «Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին Մադրիդում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում