Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումից առաջ «Մայնցի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը կատակել է մրցակցի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։
«Կլոպը շատ հանգիստ, հավասարակշռված եւ անաչառ մարդ է։ Կարծում եմ, որ նա պետք է ավելի հաճախ կորցնի հավասարակշռությունը։ Սակայն Յուրգենն աշխատում է այդ ուղղությամբ։ Եթե «Wetten, dass…» («Գրազ գանք, որ...») ծրագիրը կրկին եթեր դուրս գար, իսկ Յուրգենը դադար վերցներ մարզական կարիերայում, ապա կդիտեի այն։ Իսկ հետո մեկ անգամ եւս»,- Տուխելի խոսքը մեջբերում է Eurosport.de-ն։
«Բորուսիա» - «Մայնց» հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում