18:23  ,  18 ապրիլի, 2014

Էդգար Մանուչարյանն առաջ մղեց «Ուրալին»

Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանն առաջ է մղել իր թիմին Պերմի «Ամկարի» հետ Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում։

Հայաստանի հավաքականի թեկնածուն աչքի է ընկել 67-րդ րոպեին՝ բացելով հանդիպման հաշիվը։ Շարունակվում է երկրորդ խաղակեսը։

Այս գոլը երրորդն էր Մանուչարյանի համար Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում