18:18  ,  18 ապրիլի, 2014

Յուրա Մովսիսյան. Չենք պատրաստվում թերագնահատել «Ռուբինին»

«Կռիլյա Սովետովի» նկատմամբ տարած հաղթանակը շատ կարեւոր էր մեզ համար։ Դա վստահություն հաղորդեց մեզ, ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ 26-ամյա ֆուտբոլիստը խոսել է Կազանի «Ռուբինի» հետ խաղի մասին Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում։

«Այժմ հարկավոր է վերանայել սխալները եւ ուղղել դրանք։ «Ռուբինի» հետ խաղը շատ կարեւոր է մեզ համար։ Մրցակիցը լավ թիմ ունի։ Բոլորի մոտ լինում է խաղային անկում, այդ պատճառով չի կարելի թերագնահատել մրցակցին, որը, հնարավոր է, վերջին ժամանակներում լավագույն ֆուտբոլը չի ցուցադրում։ Պետք է շատ ուշադիր լինել, խաղալ ֆուտբոլ, եւ այդ ժամանակ կհասնենք արդյունքի։

Մեր թիմում ցանկացած ֆուտբոլիստի մոտ դրական զգացմունքներ են առաջանում, երբ տեսնում է, որ այսպիսի հսկայական ծրագիրը իրական է դառնում։ Այդ պատճառով մեր այցելությունը «Օտկրիտիե Արենա» լավ լիցքեր է հաղորդել բոլորիս։ Դա լրացուցիչ մոտիվացիա է հաղորդում մեզ»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է «Սպարտակի» պաշտոնական կայքը։

«Ռուբին» - «Սպարտակ» հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում