19:06  ,  18 ապրիլի, 2014

«Բորուսիա» - «Մայնց». Հենրիխ ՄԽիթարյանը կխաղա կիսապաշտպանության ձախ եզրում (ֆոտո)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ապրիլի 19-ին սեփական խաղադաշտում կմրցի «Մայնցի» հետ։

Գերմանիայի փոխչեմպիոնը պաշտոնական կայքում ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։ Դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա կիսապաշտպանության ձախ եզրում։

«Բորուսիա». Միտչել Լանգերակ, Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հյումելս, Էրիկ Դուրմ, Նուրի Շահին, Օլիվեր Կիրխ, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Յոնաս Հոֆման, Ռոբերտ Լեւանդովսկի։

«Սիգնալ Իդունա Պարկում» կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով