18:06  ,  18 ապրիլի, 2014

Մեսին պաշտոնական առաջարկ է ստացել ՊՍԺ-ից

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին պաշտոնական առաջարկ է ստացել ՊՍԺ-ից, փոխանցում է Goal.com-ը։

Ֆրանսիայի չեմպիոնը 26-ամյա արգենտինացուն առաջարկում է աշխատավարձի զգալի բարձրացում։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 250 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը մտածում է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրին վաճառելու մասին։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 26 հանդիպման, դարձել 25 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում