17:19  ,  18 ապրիլի, 2014

Հենրիխ Մխիթարյանի գոլը՝ «Շախտյորի» խփած լավագույն գնդակների թվում

Տեսանյութում ներկայացվում են Դոնեցկի «Շախտյորի» լավագույն գոլերը «Դոնբաս Արենայում»։

Լավագույն գոլերի հեղինակների թվում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 2013 թվականի ամռանը տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։

Ուկրաինական ակումբը «Դոնբաս Արենայում» մասնակցել է 99 հանդիպման՝ դառնալով 231 գոլի հեղինակ։ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը «Շախտյորում» անցկացրած 72 խաղում խփել է 38 գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում