17:04  ,  18 ապրիլի, 2014

Մոնտե Կարլո. Ֆերերը դուրս թողեց Նադալին

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը չկարողացավ հաղթահարել Մոնտե Կարլոյում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչի արգելքը:

Չորրորդ շրջանում իսպանացին 2 սեթում պարտվեց հայրենակից Դավիդ Ֆերերին, ով 2 ժամ 12 րոպեում հաղթեց 7:6, 6:4 հաշվով: 

Կիսաեզրափակիչում Ֆերերի մրցակիցը կլինի շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան, ով պայքարից դուրս թողեց կանադացի Միլոշ Ռաոնիչին՝ 7:6, 6:2: 

Մոնտե Կարլո, քառորդ եզրափակիչ 

Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - Միլոշ Ռաոնիչ (Կանադա)՝ 7:6, 6:2 

Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - Դավիդ Ֆերեր (Իսպանիա)՝ 6:7, 4:6 

Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) - Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) 

Գիլյերմո Գարսիա-Լոպես (Իսպանիա) - Նովակ Ջոկովիչ (Սերբիա)  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում