15:31  ,  18 ապրիլի, 2014

Պաշտոնական. Մարկո վան Բաստենը կգլխավորի «Ազ Ալկմարը»

Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենն ընթացիկ մրցաշրջանի վերջում կգլխավորի «Ազ Ալկմարը», փոխանցում է ակումբի կայքը:

Հոլանդական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում Վան Բաստենը կփոխարինի Դիկ Ադվոկատին: 49-ամյա մասնագետի պայմանագիրն «Ազ Ալկմարի» հետ նախատեսված կլինի 2 տարով:

Մարկո Վան Բաստենը 2012-ից աշխատում է «Հերենվենում», որը 6-րդն է Հոլանդիայի առաջնությունում եւ 5 միավոր գերազանցում է «Ազ Ալկմարին»: 2004-2008-ը նա գլխավորել է Հոլանդաիայի ազգային հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում