15:15  ,  18 ապրիլի, 2014

NBA. Ամենավաճառվողը Լեբրոն Ջեյմսի մարզաշապիկներն են

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) այս մրցաշրջանում ամենավաճավողը «Մայամիի» առաջատար Լեբրոն Ջեյմսի մարզաշապիկներն են, հայտնում է nba.com-ը:

NBAStore.com-ում երկրորդ ամենաշատ վաճառվող մարզապիկները պատկանում են «Օկլահոմայի» բասկետբոլիստ Կեւին Դյուրանտին: Լավագույն եռյակը եզրափակում է «Լեյքերսի» պաշտպան Կոբի Բրայանտը, ով վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը:

NBA-ի ամենավաճառվող մարզաշապիկները 

1. Լեբրոն Ջեյմս («Մայամի»)

2. Կեւին Դյուրանտ («Օկլահոմա»)

3. Կոբի Բրայանտ («Լեյքերս»)

4. Դերիկ Ռոուզ («Չիկագո»)

5. Ստիվեն Կարի («Գոլդոն Սթեյտ»)

6. Կարմելո Էնտոնի («Նյու Յորք»)

7. Դուեյն Ուեյդ («Մայամի»)

8. Քրիս Պոլ («Կլիպերս»)

9. Կայրի Իրվինգ («Կլիվլենդ»)

10. Ջեյմս Հարդեն («Հյուսթոն»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում