14:28  ,  18 ապրիլի, 2014

Յուրգեն Կլոպի մաստակն աճուրդի է հանվել Ebay-ում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ծամոնը Ebay-ում հանվել է աճուրդի: Այդ մաստակը գերմանացի մասնագետը ծամել էր «Վոլֆսբուրգի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղի ժամանակ: Ծամոնի նախնական գինը եղել է 1 եվրո:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթել էր «Վելֆսբուրգին», իսկ եզրափակիչում հանդիպելու է Մյունխենի «Բավարիային»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում