14:08  ,  18 ապրիլի, 2014

«Յուվենտուսը» ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել Դորտմունդի «Բորուսիային»

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելսը հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրության ոլորտում:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին գնելու համար թուրինցիները գումար առաջարկելուց բացի պատրաստ են «Բորուսիային» տրամադրել իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի տրանսֆերային իրավունքի կեսը: Այժմ 24-ամյա Իմոբիլեն վարձավճարով հանդես է գալիս «Տորինոյում», որին պատկանում է նրա տրանսֆերային իրավունքի մյուս կեսը, փոխանցում է Football Italia-ն:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իմոբիլեն դարձել է 19 գոլի հեղինակ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Հումելսը մասնակցել է Գերմանիայի ընթացիկ առաջնության 19 խաղի՝ խփելով 2 գոլ: «Բորուսիան» վաղուց է հետեւում իտալացի հարձակվողի խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս