13:48  ,  18 ապրիլի, 2014

ՖԻՖԱ-ն ներկայացրել է ԱԱ-2014-ի տոմսը (ֆոտո)

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն թվիթերյան էջում հրապարակել է Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի տոմսի լուսանկարը:

Առաջիկա ժամերին շատ տոմսեր կուղարկվեն իրենց տերերին, հայտնում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության բոլոր տոմսերն արդեն վաճառված են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում