13:03  ,  18 ապրիլի, 2014

Ուսեյն Բոլթը հիացած է Գարեթ Բեյլի արագությամբ

Այժմ Բեյլն աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստն է, ասել է 6-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլթը: 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիրը հիացմունք է հայտնել Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի՝ Իսպանիայի Գավաթի եզրափակիչ խաղի հաղթական գոլի դրվագում ցուցադրած արագության վերաբերյալ:

«Դա հիանալի գոլ էր: Բեյլը ցուց տվեց, որ պաշտպաններին շրջանցելու համար ունի հիանալի արագություն: Նա առանց դժվարության գնդակն ուղարկեց դարպասապահի ոտքերի արանքով՝ դառնալով գոլի հեղինակ:

Այժմ Բեյլն աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստն է: Ֆուտբոլում արագությունը որոշիչ է»,- ջամայկացի արագավազորդի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Վալենսիայում ապրիլի 16-ին կայացած «Էլ Կլասիոկոյի» հաղթական գոլի դրվագում Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը զարգացրել էր 34,7 կմ/ժամ արագություն: Ուսեյն Բոլթը 100 մետրում զարգացնում է մոտ 37,76 կմ/ժամ արագություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում