12:45  ,  18 ապրիլի, 2014

«Միլանի» նախկին մարզիչ կգլխավորի «Տոտենհեմը»

Իտալական «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին այս մրցաշրջանից հետո կգլխավորի Լոնդոնի «Տոտենհեմը», հաղորդում է Corriere dello Sport-ը:

Ակումբն ու իտալացի մարզիչն արդեն փոխհամաձայնության են եկել: Արդեն մի քանի ամիս Ալեգրին սովորում է անգլերեն:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարին Ալեգրիին «Միլանում» փոխարինել էր հոլանդացի Կլարենս Զեեդորֆը: «Տոտենհեմը» գլխավորող Թիմ Շերվուդն ավելի վաղ հայտարարել էր, որ կհեռանա, եթե թիմը չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում