12:26  ,  18 ապրիլի, 2014

Վարդան Մինասյանը մեկնել է Ղազախստան

ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բանակցություններ է վարում ղազախական «Տոբոլի» հետ:

Sports.kz-ի համաձայն՝ երիտասարդ մասնագետը մեկնել է Ղազախստան, որտեղ հանդիպել է Կոստանայ քաղաքի թիմի ներկայացուցիչների հետ:

Ղազախստաի առաջնության 6-րդ տուրից հետո «Տոբոլը» 5 միավորով 10-րդ տեղում է: Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2009-2013-ը: Նա նաեւ զբաղեցնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով