13:20  ,  18 ապրիլի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպանը՝ «Լիվերպուլի» նշանառության տակ

Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մարսել Շմելցերի ծառայություններով, հայտնում է Bild-ը:

Այս ամռանն Անգլիայի 18-ակի չեմպիոնը կփորձի ձեռք բերել 26-ամյա Շմելցերին, ում գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ին:

Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին «Բորուսիայի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 1 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ։ Այժմ նա վերականգնվում է վնասվածքից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում