11:51  ,  18 ապրիլի, 2014

Գարեթ Բեյլ. Այսպիսի գոլ խփել էի նաեւ Ուելսի հավաքականում

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Գավաթի եզրափակիչ խաղում խփած հաղթական գոլը նմանեցրել է իր գոլերից մեկին:

«Իրականում, այսպիսի գոլ վերջերս խփել էի Ուելսի հավաքականի կազմում: Այդ ժամանակ եւս դուրս եկա խաղադաշտից: Պարզապես ցանկանում է ամեն գնով շրջանցել մրցակցին: Ի ուրախություն ինձ, վերջում հաջողվեց գրավել դարպասը: Պարզապես աչքս չէի հեռացնում գնդակից: Ի դեպ, ես դեռ չեմ տեսել այդ գոլի կրկնապատկերը»,- Բեյլի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ Վալենսիայում ապրիլի 16-ին կայացած «Էլ Կլասիոկոյի» հաղթական գոլը Բեյլը խփեց 85-րդ րոպեին: Այդ գոլի դրվագում ուելսցին զարգացրել էր 34,7 կմ/ժամ արագություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում