11:30  ,  18 ապրիլի, 2014

Դիեգո Սիմեոնե. Այս խաղը վճռորոշ է

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է «Էլչեի» դեմ Պրիմերայի 34-րդ տուրի տնային խաղին, որը կկայանա ապրիլի 18-ին:

«Էլչեի» հետ խաղը մեզ համար հեթական 3 միավորի փորձ չէ: Սա կարեւարոգույն եւ վճռորոշ խաղ է: Թիմերն այդպիսի վերաբերմունք պետք է պահպանեն մինչեւ մրցաշրջանի ավարտը: Պետք է հատկապես ուշադիր լինենք գնդակի վերահսկման հարցում՝ մրցակցին թույլ չտալով թելադրել իր սցենարը: Հեշտ խաղ չի լինելու, բայց մենք պատրաստ ենք դժվարությունների»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Պրիմերայի ավարտից 5 տուր առաջ «Աթլետիկոն» 3 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին», իսկ կատալոնական «Բարսելոնան» առաջատարին զիջում է 4 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում