«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանից հետո կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, գրում է Goal.com-ը:
Ակումբի ղեկավարությունը դժգոհ է իտալացի մասնագետի աշխատանքից եւ պաշտոնանկ կանի նրան, եթե թիմը տիտղոս չնվաճի այս մրցաշրջանում:
Օրեր առաջ «Մոնակոն» դուրս էր մնացել Ֆրանսիայի Գավաթից, իսկ Ֆրանսիայի առաջնության ավարտից 5 տուր առաջ 10 միավոր զիջում է առաջատար ՊՍԺ-ին:
«Մոնակոյի» նոր մարզիչի գլխավոր թեկնածուներից է արգենտինացի Դիեգո Սիմեոնեն, ով աշխատում է Մադրիդի «Աթլետիկոյում»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մոնակոն» կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի օգնական Զինեդին Զիդանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում