10:33  ,  18 ապրիլի, 2014

«Ռեալն» ամռանը 250 միլիոն եվրո է առաջարկել Մեսիի համար

Մադրիդի «Ռեալն» այս մրցաշրջանից առաջ փորձել է ձեռք բերել Արգենտինայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսիին:

Sport.es-ի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար Արքայական ակումբը հայտնել է 250 միլիոն եվրո վճարելու պատրաստակամություն, սակայն արգենտինացին հրաժարվել է հեռանալ «Բարսելոնայից»: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկացել է Մեսիին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող է տրանսֆերի հանել «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրին, ում ծառայություններով հետաքրքրված է նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն:

Մեսին ու կատալոնական ակումբը դեռ չեն կարողանում փոխհամաձայնության գալ գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում, քանի որ հարձակվողը ցանկանում է աշխատել տարեկան 100 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում