09:50  ,  18 ապրիլի, 2014

«Նապոլին» կխաղա առանց Իգուաինի

Իտալական «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը մկանային խնդիրների պատճառով չի կարողացել ավարտել թիմի նախորդ մարզումը:

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ, սակայն «Նապոլիի» մարզչական կազմը չի ցանկանում ռիսկի դիմել: Իգուաինը չի մասնակցի «Ուդինեզեի» դեմ իտալական A Սերիայի 34-րդ տուրի խաղին, որը կկայանա ապրիլի 19-ին գրում է Tuttosport-ը:

Իտալիայի ընթացիկ առաջնության 31 խաղերում արգենտինացին դարձել է 17 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում