09:10  ,  18 ապրիլի, 2014

«Բարսելոնայում» մտածում են Մեսիին տրանսֆերի հանելու մասին

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն այս մրցաշրջանից հետո կարող է տրանսֆերի հանել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին, հայտնում է sport.es-ը:

26-ամյա հարձակվողի տրանսֆերն այլեւս անհնարին չէ կատալոնական ակումբում: Պատճառը նաեւ ֆուտբոլիստի ֆինանսական մեծ պահանջներն են: Մեսին ցանկանում է վաստակել  տարեկան 100 միլիոն եվրո: Հարձակվողի մտերիմները նույնպես կարծում են, որ նրան ցանկանում են վաճառել՝ մեծ գումարներ ստանալու համար:

Արգենտինացուն ձեռք բերելու գլխավոր թեկնածուն ֆրանսիական ՊՍԺ-ն է, որը պատրաստ է 250 միլիոն եվրո վճարել նրա համար, ինչպես նաեւ առաջարկել ավելի բարձր աշխատավարձ: 

Հիշեցնենք, որ այժմ Մեսին ու «Բարսելոնան» բանակցում են գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում