00:52  ,  18 ապրիլի, 2014

Մանուել Նոյերը կխաղա «Ռեալի» դեմ

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ առաջին հանդիպմանը, փոխանցում է Kicker-ը։

Գերմանիայի հավաքականի դարպասապահը փոխարինվել էր Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղի ընդմիջմանը Բունդեսլիգայի 30-րդ տուրում։ Նա թեթեւ վնասվածք ուներ։

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցել «Կայզերսլաուտերնի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպմանը։

«Ռեալ» - «Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում