00:36  ,  18 ապրիլի, 2014

«Բարսելոնայի» երրորդ դարպասապահը կարող է դառնալ հիմնական

Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Խոսե Պինտոն թիմակիցների հետ անձնական զրույցում հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, փոխանցում է Daily Mail-ը։

38-ամյա դարպասապահի պայմանագիրն ավարտվում է ամռանը, եւ նա մտադիր չէ երկարաձգել այն։ Այսպիսով, կատալոնական ակումբը հաջորդ մրցաշրջանում կարող է լուրջ խնդիրների առջեւ կանգնել. հիմնական դարպասապահ Վիկտոր Վալդեսը նույնպես որոշել է հեռանալ. բացի այդ, ստացել է լուրջ վնասվածք։

ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» պատժել է տրանսֆերային արգելքով եւ կատալոնացիները մեկ տարի չեն կարողանա ուժեղացնել կազմը։ Եթե «Բարսելոնային» չհաջողվի բողոքարկել այդ արգելքը, ապա հաջորդ մրցաշրջանում հիմնական կազմում կարող է հայտնվել երրորդ դարպասապահ Օյեր Օլասաբալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում