00:11  ,  18 ապրիլի, 2014

Բրազիլացի հարձակվողը հանդիպման ժամանակ կորցրել է գիտակցությունը (ֆոտո)

Բրազիլական «Վասկո դա Գամայի» հարձակվող Էվերտոն Կոստան կորցրել է գիտակցությունը «Ռեզենդիի» հետ հանդիպման ժամանակ ֆուտբոլի Բրազիլիայի գավաթի խաղարկությունում, փոխանցում է O Globo-ն։

Միջադեպը տեղի ունենալու պահին հարձակվողը գտնվել է պահեստայինների նստարանին։ Շտապօգնության մեքենան նրան արագ տեղափոխել է հիվանդանոց, որտեղ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է առիթմիա հիվանդությունը։ 28-ամյա բրազիլացին կայուն վիճակում է եւ գտնվում է բժիշկների հսկողության տակ։

«Վասկո դա Գաման» այդ խաղում հաղթել է 1։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում