23:48  ,  17 ապրիլի, 2014

Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը՝ «Սպարտակի» նոր ստադիոնի մասին

«Սպարտակի» ֆուտբոլիստներն ապրիլի 17-ին այցելել են ակումբի նոր ստադիոն՝ «Օտկրիտիե Արենա», որի շինարարական աշխատանքները շարունակվում են։

Այցելության ժամանակ «Սպարտակի» ֆուտբոլիստները, այդ թվում Հայաստանի հավաքականի խաղացողներ Արաս Օզբիլիսը եւ Յուրա Մովսիսյանը պատմել են տպավորությունների մասին։

«Միջազգային կարգի ֆանտաստիկ ստադիոն է։ Շատ ուրախ եմ, որ կտեղափոխվենք այսպիսի գեղեցիկ տուն։ Լավ է ուշ, քան երբեք»,- ասել է Մովսիսյանը։

«Շատ գեղեցիկ ստադիոն է, ինձ դուր է գալիս։ Հույս ունեմ, որ այստեղ կաջակցեն ավելի շատ երկրպագուներ»,- իր հերթին ասել է Օզբիլիսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում