22:50  ,  17 ապրիլի, 2014

Հայ բռնքամարտիկները՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: 

Ապրիլի 17-ին ռինգ են դուրս եկել Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Իր առաջին մենամարտում հաղթանակ է տարել Անուշ Գրիգորյանը՝ պարտության մատնելով Ավստրալիան ներկայացնող Տրավերս Տիֆանիին:

91կգ քաշային կարգում  հանդես եկող Սերյոժա Հակոբյանը պարտվել է թուրք Մուհամմեդ Այդիին, իսկ իր առաջին մենամարտը հաղթանակով ավարտած Արսեն Պողոսյանը պարտվել Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարին: 

Ապրիլի 18-ին ասպերազ կգա 75կգ քաշային կարգում հանդես եկող Գեւորգ Պետրոսյանը, ով կմենամարտի ադրբեջանցի Շամիլ Ալիեւի հետ, փոխանցում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում