21:27  ,  17 ապրիլի, 2014

Ռուսաստանի Գավաթ. Ալեքսանդր Գրիգորյանի «Լուչ Էներգիան» պարտվեց կիսաեզրափակիչում

Վլադիվոստոկի «Լուչ Էներգիան» Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 1։3 հաշվով պարտվել է «Ռոստովին»՝ լքելով պայքարը։

Ռուսլան Կորյանը «Լուչ Էներգիայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 72-րդ րոպեին։ Նա դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

Եզրափակիչի երկրորդ ուղեգրի համար կպայքարեն «Կրասնոդարը» եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ն։

Ռուսաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Ռոստով» - «Լուչ Էներգիա»՝ 3։1

Ալեքսանդր Գացկան, 13, Ջանո Անանիձե, 27, Արտյոմ Ձյուբա, 90+5 (11մ) - Վլադիմիր Ռոմանենկո, 39

Հեռացում՝ Սերգեյ Պոնամորենկո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով