21:05  ,  17 ապրիլի, 2014

Շաքիլ Օ՝Նիլին դուր չի եկել երգը եւ նա կոտրել է Բրենտ Բերիի կիթառը

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ՝Նիլը կոտրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) կրկնակի չեմպիոն Բրենտ Բերիի կիթառը։

Դա տեղի է ունեցել «Նյու Յորք» - «Բրուքլին» խաղի ընդմիջման ժամանակ։ Բերին հրավիրվել էր TNT հեռուստաընկերություն, որտեղ աշխատում է Օ՝Նիլը։ Շաքիլին դուր չի եկել «Սան Անտոնիոյի» նախկին խաղացողի երգը, եւ վերցնելով Բերիի կիթառը, Օ՝Նիլը կոտրել է այն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով