20:52  ,  17 ապրիլի, 2014

«Բարսելոնայի» երկրպագուների «ջերմ ընդունելությունը»՝ տեսանյութով

Ֆուտբոլի Իսպանիայի Գավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո երկրպագուները թիմի համար «ջերմ ընդունելություն» են կազմակերպել։

Ֆանատները պահանջել են կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մաիրա Բարտոմեուի եւ գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի հրաժարականը, իսկ հետո ֆուտբոլիստներին «անառակի զավակներ» անվանել։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարից, իսկ Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է երրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում