20:08  ,  17 ապրիլի, 2014

«Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել Տորգան Ազարին

Դորտմունդի «Բորուսիան» ամռանը կփորձի ձեռք բերել բելգիական «Զուլտե Վարեգեմի» կիսապաշտպան Տորգան Ազարին, փոխանցում է Transfermarkt.de-ն։

Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարի եղբայրը տպավորել է դորտմունդցիների սկաուտներին։ Տորգան Ազարի տրանսֆերը պատկանում է «Չելսիին» եւ գնահատվում է 10 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 37 հանդիպման, դարձել 11 գոլի հեղինակ եւ կատարել 17 արդյունավետ փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում