Դորտմունդի «Բորուսիան» ամռանը կփորձի ձեռք բերել բելգիական «Զուլտե Վարեգեմի» կիսապաշտպան Տորգան Ազարին, փոխանցում է Transfermarkt.de-ն։
Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարի եղբայրը տպավորել է դորտմունդցիների սկաուտներին։ Տորգան Ազարի տրանսֆերը պատկանում է «Չելսիին» եւ գնահատվում է 10 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 37 հանդիպման, դարձել 11 գոլի հեղինակ եւ կատարել 17 արդյունավետ փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում