19:37  ,  17 ապրիլի, 2014

Մոնտե Կարլո. Ջոկովիչը եւ Ֆեդերերը նույնպես քառորդ եզրափակիչում են

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը 2 սեթում հաղթել է իսպանացի Պաբլո Կարենո-Բուստային եւ դուրս եկել Մոնտե Կարլոյում շարունակվող թենիսի ATP շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել նաեւ իսպանացի Դավիդ Ֆերերը եւ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։ Անակնկալ պարտություն է կրել չեխ Թոմաշ Բերդիխը։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը։

Մոնտե Կարլո, երրորդ շրջան

Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – Լուկաշ Ռոսոլ (Չեխիա)՝ 6։4, 6։1

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Պաբլո Կարենո-Բուստա (Իսպանիա)՝ 6։0, 6։1

Դավիդ Ֆերեր (Իսպանիա) – Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) 6:4, 6:2

Թոմաշ Բերդիխ (Չեխիա) – Գիլյերմո Գարսիա-Լոպես (Իսպանիա)՝ 6:4, 3:6, 1:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով