18:53  ,  17 ապրիլի, 2014

Ռոնալդու. Աստիճանաբար ինձ ավելի լավ եմ զգում

Առողջական վիճակս լավանում է, եւ այժմ ցավեր չունեմ, ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի հավաքականի ավագը հայտարարել է, որ ցավեր այլեւս չունի եւ հնարավոր է կկարողանա մասնակցել Մյունխենի «Բավարիայի» հետ առաջին հանդիպմանը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։

«Հնարավոր է, որ կհասցնեմ ապաքինվել «Բավարիայի» հետ առաջին հանդիպմանը, սակայն ավելի հավանական է, որ կկարողանամ վերադառնալ պատասխան խաղին։ Աստիճանաբար ինձ ավելի լավ եմ զգում, եւ անչափ ցանկանում է հնարավորինս շուտ վերադառնալ խաղադաշտ»,- 29-ամյա պորտուգալացու խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ձախ ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել կատալոնական «Բարսելոնայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում