18:28  ,  17 ապրիլի, 2014

Sportbox.ru. Յուրա Մովսիսյանը գրեթե չունի թույլ կողմեր

Յուրա Մովսիսյանը գրեթե չունի թույլ կողմեր. գնդակը մրցակցի դարպասն է ուղարկել ե՛ւ գլխով, ե՛ւ առանց նախապատրաստվելու հարվածելով, եւ հիանալի դրիբլինգից հետո, գրում է Sportbox.ru-ն՝ անդրադառնալով Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղին։

«Սակայն, դա տեղի է ունեցել այն ժամանակ, մինչդեռ «Սպարտակի» կիսապաշտպանների հետ կապն անթերի էր։ Սակայն ձմեռային դադարից հետո այդպիսի կապ չի նկատվում։ Այստեղից է Մովսիսյանի խաղային անկումը»,- գրում է ռուսական կայքը։

Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվող Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում դարձել է 13 գոլի հեղինակ։ Լավագույն ռմբարկուների ցուցակը 16 գոլով գլխավորում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում