18:08  ,  17 ապրիլի, 2014

«Բորուսիայի» հերթական կորուստը

Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելերը բաց կթողնի «Մայնցի» դեմ հանդիպումը ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում, փոխանցում է Bild-ը։

33-ամյա դարպասապահը վնասվածք է ստացել Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպման ժամանակ։ Գերմանացի ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի թիմը Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում հաղթել էր 2։0 հաշվով, իսկ Վայդենֆելերը մի քանի անգամ փրկել էր իր թիմին։

Դորտմունդցիների կազմում վնասվածքներ ունեն Իլկայ Գյունդոգանը, Նեւեն Սուբոտիչը, Սվեն Բենդերը, Յակուբ Բլաշչիկովսկին եւ Մարսել Շմելցերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում